Փարիզի ստորգետնյա դամբարաններում բացված տարօրինակ ցուցահանդեսը այցելուներին կծանոթացնի ֆրանսիական մայրաքաղաքի անցյալի հետ, երբ մայրաքաղաքի տեղում տաք արևադարձային ծով է եղել: Դա եղել է մոտավորապես 45 միլիոն տարի առաջ, իսկ հնագետները ծովը անվանում են Լյուտեցիսկի` ժամանակակից Փարիզի հնագույն Լյուտեցիեյ անվանումով:
Փարիզյան ստորգետնյա դամբարանները գրավում են զբոսաշրջիկներին` միջնադարյան քարհանքներով և մռայլ շիրիմներով, որտեղ թաղված է մի քանի հազար մարդ: Բայց դա նաև եզակի հնագիտական հուշարձան է` միակ վայրը Փարիզում, որտեղ հնարավոր է հետևել քաղաքի երկրաբանական պատմությանը: Sea in Paris ցուցադրության այցելուները կիմանան այն մասին, թե ինչպես Լյուտեցիյսկյան ծովը ձևավորել ժամանակակից քաղաքի տեսքը, ինչպես են հայտնվել Պիրենեյները, Ալպերը և շատ այլ բաներ:
Ցուցահանդեսը զբաղեցնում է չորս մեծ տարածք, որտեղ ներկայացված է հազվագյուտ հնագիտական բացահայտումներ, լուսանկարներ և պալեոգրաֆիկ քարտեզներ: Այն բաց է ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, մուտքի տոմսի արժեքը կազմում է 8 եվրո: