Իսպանական Հարո քաղաքում հունիսի 29-ին կանցկացվի ամենամյա Batalla de Vino («Գինու մենամարտ») փառատոնը: Միջոցառման հյուրերը կարող են մասնակցել գինու օգտագործման բազմաթիվ մրցույթների և մրցամարտների, ինչպես նաև՝ մասնակցել անսովոր պատերազմի՝ իրար վրա լցնելով կարմիր գինի:
Տոնը ավանդաբար սկսվում է վաղ առավոտյան, երբ քաղաքացիների և զբոսաշրջիկների թափորը ՝ քաղաքապետի գլխավորությամբ, գնում են պատարագի սուրբ Սան Պեդրոյի պատվին ՝ ձեռքում պահելով գինու տարաներ:
Պատարագից հետո քաղաքապետի թույլտվությամբ մեկնարկում է զվարճանքը և տոնի մասնակիցները սկսում են թրջել միմյանց ոտքից մինչև գլուխ: Ըստ ավանդության՝ գինու մենամարտին մասնակցելու համար պետք է օգտագործել բնական կաշվից պատրաստված հատուկ շշեր՝ botas-ներ:
Նաև թույլատրվում է գինի բերել փոքրիկ պլաստիկե շշերով, այդ թվում՝ ջրային ատրճանակներով: Որպես զինամթերք՝ մասնակիցները սովորաբար օգտագործում են տեղական մատչելի Riojan գինին: