Աշխարհի կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկի՝ Կամբոջայի Անգկոր Վատ տաճարային համալիրի բոլոր այցելուներին կարգելեն մուտք գործել անպատշաճ, չափազանց բաց հագուստով։ Արգելքը ուժի մեջ կմտնի 2016 թվականի օգոստոսի 4-ին։
Անգկոր Վատ թանգարանային համալիրի պետական վարչության ներկայացուցիչ Լոնգ Կոսալի խոսքերով՝ անպարկեշտ հագուստի տակ նկատի ունեն շատ կարճ կամ թափանցիկ իրերը, որոնցից երևում են հետույքը, մեջքը կամ կուրծքը, ինչպես նաև՝ ներքնազգեստի բացակայությունը։
«Անգկոր Վատը հանդիսանում է սրբավայր, ազգային հպարտություն և երկրի հոգին։ Անպարկեշտ հագուստը դիտվում է ՝ որպես անհարգալից վերաբերմունք հրաշալի մշակույթի և հին ավանդույթների հանդեպ»,-նշում է Լոնգ Կոսալը։
Վերջերս երկրի իշխանությունները, ովքեր պատասխանատու են աշխարհի ամենամեծ կրոնական հուշարձանի պահպանության համար, ստիպված էիր ձերբակալել մի խումբ զբոսաշրջիկների։ Օտարերկրացի հյուրերը փորձել էին մերկ սելֆի անել տաճարային համալիրի տարածքում։