Ֆրանսիական Մարսել քաղաքում սկսել են վաճառել բացիկներ, որոնց վրա պատկերված են Կալաշնիկով ավտոմատներ և փողոցային աղբ։ Այդ մասին հունիսի 15-ին գրում է 20 minutes թերթը։
Անսովոր բացիկները պատրաստել է հուշանվերային խանութի սեփականատեր Առնո Բյուսկեն (Arnaud Busquet)։ Տղամարդը նշում է, որ այդ կերպ ցանկացել է ծաղրել զբոսաշրջային կարծրատիպերը Մարսելի մասին և ուշադրություն սևեռել այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են՝ հանցագործության վիճակը քաղաքում և աղտոտված փողոցները։
Բյուսկեի խոսքերով՝ իր բացիկները մեծ պահանջարկ ունեն զբոսաշրջիկների շրջանում, դրանք գրեթե ամեն օր գնում են։ Սակայն որոշ զբոսաշրջիկների, ինչպես նաև՝ ֆրանսիացի պաշտոնյաների, այդ գաղափարը դուր չի եկել։
Տեղի ադմինիստրացիայում նշում են, որ այն կվնասի քաղաքի հեղինակությանը։ Բյուսկեն համամիտ չէ նրանց հետ։ Նա վստահ է, որ Մարսելի հյուրերն ու տեղաբնակները այս նախագծին հումորով կմոտենան։