Ավստրալիայի ափամերձ հատվածում՝ Բրիսբենից ոչ շատ հեռու, բացվել է հոսթել, որն ամբողջովին պատրաստված է Ոսկե լողափի ավազից: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը: Փոքրիկ հյուրանոցի կառուցման համար օգտագործվել է 24 տոննա նյութ:
Հոսթելում կառուցվել են երկտեղանոց և ութտեղանոց սենյակներ, ինչպես նաև՝ լաունջ գոտի, բար և վոլեյբոլի հրապարակ:
Այս հոսթելում բնակության արժեքը սկսվում է գիշերվա համար 5 եվրոյից: Այդ գինը ներառում է սնունդը, սերֆինգը և յոգայի պարապմունքը:
2016 թվականի ձմռանը Շվեդիայում բացվել է աշխարհում առաջին սառցե հյուրանոցը, որը կգործի ամբողջ տարի: Icehotel 365-ի տարածքում օդի ջերմաստիճանը հինգ-վեց աստիճան է: Որպեսզի այցելուները չսառչեն, նրանց տրամադրվում է տաք քնապարկեր: Սառցե հյուրանոցում գիշերն արժե 2450 շվեդական կրոն: