Զբոսաշրջիկները կօգնեն բանտարկյալներին շուտ ազատ արձակվել

Թայլանդում կազմակերպել են անսովոր միջոցառում. այժմ բոլոր ցանկացողները կարող են մրցակցել տեղացի բանտարկյալների հետ ռինգում: Դրա համար տարին մի քանի անգամ բանտերից մեկում կանցկացվի մարտարվեստների հատուկ մրցաշար:

Prison-Fight-Thailand

Մրցաշարը անցկացվում է հատուկ բարեգործական ակցիայի շրջանակում. սպորտով զբաղվելու և բանտից դուրս գտնվող մարդկանց հետ հաղորդակցվելու շնորհիվ բանտարկյալները կարող են ավելի լավ հարմարվել ժամանակակից աշխարհի նորմալ կյանքին: Մրցաշարին կարող են մասնակցել նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

Prison-Fight-Thailand

Նշենք, որ մարտերին մասնակցել կթույլատրվի միայն այն զբոսաշրջիկներին, ովքր նախկինում զբաղվել են մարտարվեստով: Բանտարկյալներին, ովքեր կկարողանան հաղթել հյուրերին, տեղական իշխանությունները խոստացել են կրճատել բանտում անցկացնելու ժամկետը:

You might also like