Զբոսաշրջիկները անվանել են Եվրոպայի ամենաընկերասեր օդանավակայանների վարկանիշային ցուցակը

Skyscanner պորտալի օգտվողները գնահատել են Եվրոպայի օդանավակայանների աշխատանքը: Ամենաընկերասեր օդանավակայան են անվանել Կոպենհագենի օդանավակայանը: Ամենաբարյացկամ օդանավակայանների վարկանիշային ցուցակում ընդգրկվել են Ամստերդամի, Ստոկհոլմի, Բարսելոնի և Ֆրանկֆուրտի օդանավակայանները: Հարցման արդյունքում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող հինգ օդանավակայաններից չորսը ընդգրկվել են ամենակոպիտների  ցուցակում, ներառյալ Հիթրոուն:

Ամենակոպիտ օդանավակայան է ճանաչվել Լոնդոնի Լուտոնը, իսկ Էդինբուրգինը  ճանաչվել է բրիտանական օդանավակայաններից ամենաընկերասերը: Հյուսիսիռլանդական  Belfast International և Belfast City օդանավակայանները այցելուներին հիացրել են շնորհիվ իրենց շքեղությամբ և աշխատակիցների սրամտությամբ: Նրանք ընդգրկվել են  չորրորդ և հինգերորդ հորիզոնականները ամենաընկերասեր օդանավակայանների վարկանիշային ցուցակում:

Եվրոպայի ամենակոպիտ օդանավակայան է ճանաչվել իր մեծությամբ երկրորդ՝ Հին Աշխարհի՝ փարիզյան Շառլ դը Գոլ օդանավակայանը, որը ամեն տարի  սպասարկում է 60 միլիոն ուղևորների: Ամենակոպիտ օդանավակայանների մեջ ընդգրկվել են նաև Մոսկվայի, Ստամբուլի և Մադրիդի օդանավակայանները:  Հարկ է նշել, որ նմանատիպ առանձին  հարցում է անցկացվել նաև իտալական օդանավակայանների համար:

Ամենաոչընկերասեր իտալական օդանավակայան է համարվել հռոմեական Ֆյումիչինոն: Սև ցուցակի երկրորդ տեղում զբաղեցնում է հռոմեական Չամպինոն: Զբոսաշրջիկների համար ոչ հաճելի օդանավակայանների երրորդ տեղում զբաղեցնում է Միլանի  Մալպենսը: Դրանց հետևում են Պալերմոյի Ֆալկոնե և Բորսելլինո օդանավակայանները, ինչպես նաև Ֆլորենցիայի օդանավակայանը: Իտալական ամենաընկերասեր օդանավակայան է ճանաչվել Վենետիկյան օդանավակայանը: Գոհացուցիչ արդյունք են ցույց տվել նաև Բոլոնիայի, Թուրինի, Բրինձիի և Տրեվիզոյի օդանավակայանները:

You might also like