Զբոսաշրջիկները խոստովանել են, որ Եվրոպայի ամենահյուրընկալ քաղաքը դա Դրեզդենն է: Trivago.it-ը հարցում է անցկացրել և պարզել, որ ամենահյուրընկալ քաղաքը Եվրոպայում դա Դրեզդենն է: Այդ ցուցակում երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Կրակովը և Բրյուգեն: Այս կերպ ամենահարմարավետ և հյուրընկալ քաղաքները զբոսաշրջիկների համար եղել են սակավաբնակ քաղաքները:
Չորորդ, հինգերորդ և յոթերորդ տեղերը զբաղեցնում են իտալական Վենետիկ, Բոլոնիա և Ֆլորենցիա քաղաքները: Վեցերորդ և ութերորդ տեղերը Բուդապեշտը և Բուխարեստը: Լավագույն տասնյակը փակում են Վալենսիան և Պրահան: Հատկանշական է, որ այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Լոնդոնը և Փարիզը չեն արժանացել զբոսաշրջիկների ուշադրությանը: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը զբաղեցրել է ցուցակի 50-րդ տեղը:
Փարիզը, Ամստերդամը և Կոպենհագենը նույնպես զբոսաշրջիկների կողմից հյուրընկալ քաղաք չեն համարվել: Trivago.it-ի մենեջեր Ստեփանո Մանցին համարում է, որ դա կապված է այն բանի հետ, որ մեգապոլիսներում, որտեղ զբոսաշրջիկները մասայական են, շատ հյուրանոցների սպասարկումը կատարվում է ոչ լիարժեք, իսկ գները ուռճացված են լինում, հայտնում է Libero Viaggi-ն: