TripAdvisor միջազգային տուրիստական պորտալի օգտվողները անվանել են աշխարհի լավագույն լողափերը: Ցանկում հայտնվել է 276 լողափ: Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է իտալական Սիցիլիայի մոտ գտնվող Լամպեդուզա կղզու Rabbit Beach լողափը:
Առաջին տասնյակում են հայտնվել նաև Կարիբյան ծովի Պրովիդենսյալես կղզու Grace Bay-ը, Ավստրալիայի Ուայթսանդի (Whitsunday) կղզու Whitehaven Beach-ը, Բրազիլիայի Ֆերնանդու դի Նորոնյա (Fernando de Noronha) կղզու Baia do Sancho-ն և Պուերտո Ռիկոյի Flamenco Beach-ը:
Եվրոպայում լավագույնն են ճանաչվել Բալեարյան կղզիների Rabbit Beach և Playa de ses Illetes լողափերը, Մեծ Բրիտանիայի Woolacombe Beach և Porthminster Beach լողափերը, Կրետեի Elafonissi Beach-ը, Սիցիլիայի Pelosa Beach-ը և Հռոդոսի St. Paul’s Bay-ը: