Եվրոպացի զբոսաշրջիկների մեծամասնությունը չի կարող ճանապարհորդել առանց ինտերնետի հասանելիության: Այսպիսի արդյունք է ստացվել վերջերս Brocade ընկերության անցկացրած սոցիոլոգիական ուսումնասիրություններից:
Հարցվածների 95%-ը իրենց հետ ճանապարհորդությոն են տանում առնվազն մեկ սարք, որը թույլ կտա մուտք գործել համաշխարհային սարդոստայն: Հարցվածների գրեթե կեսը «թափառում» է համացացնցում օրը առնվազն մեկ անգամ: Ուսումնասիրության մասնակիցների 40%-ը խոստովանում է, որ ճանապարհորդական ուղղություն փնտրելիս պարտադիր ուշադրություն է դարձնում այն բանին, որ ապահովված լինի մուտքը ինտերնետ:
Հանգստացողների մեկ չորրորդը միանում է համացանցին հենց լողափից: Հարցվածների 4% -ը հայտնել են, որ ինտերնետ են մուտք գործել իրենց բջջայիններից անգամ ջունգլիներում:
Brocade-ի ներկայացուցիչների խոսքերով` հարցման այս արդյունքները ապացուցում են, որ ժամանակակից մարդու համար շատ կարևոր է մուտքը օնլայն աշխարհի ցանկացած կետում: