Զբոսաշրջիկները ուղևորության ընթացքում առավել հաճախ զանգահարում են …իրենց ընտանի կենդանիներին

Շունը ճանապարհորդի լավագույն բարեկամն է: Հանգստացողների մեկ հինգերորդը խոսոտվանել է, որ զանգահարում է տուն, որպեսզի զրուցի… իր չորքոտանի ընկերոջ հետ: Ավստրալիական Wotif.com  զբոսաշրջային ընկերության անցկացրած ուսումնասիրությանը մասնակցած 10 779 մարդկանցից 91%-ը ունեն ընտանի կենդանիներ, իսկ 49%-ը նշել է, որ մեծ հաճույքով չէր բաժանվի իր կենդանուց ճանապարհորդության ընթացքում:

Pet

Ընդ որում՝ ամեն հինգրորդը նշել է, որ արձակուրդի ընթացքում հաճախ է զանգահարում տուն, որպեսզի զրուցի իր սիրելի կենդանու հետ: Հարցման մասնակիցների 27%-ը ճանապարհորդության ընթացքում հուշանվեր է գնում իր չորքոտանի ընկերոջ  համար,  22%-ը միշտ իր մոտ պահում է նրանց լուսանկարները, իսկ 4%-ը նույնիսկ բացիկ է ուղարկում նրանց ճանապարհորդության վայրից:

Pet

Հատկանշական է, որ կենդանիների հետ ճանապարհորդողների 21%-ը համարձակվում է գաղտնի բնակվել կենդանու հետ բնակարանում կամ հյուրանոցային համարում, որտեղ խստիօվ արգելվում է  կենդանի պահել,  ի դեպ՝ նրանց 8%-ը բռնվել է հանցագործության կատարման պահին:

You might also like