Աղմուկ, սթրես, հոգնածություն, պատասխանատվություն․ նախադպրոցական տարիքի երեխաների հետ ճանաարհորդությունը այնքան էլ հեշտ գործընթաց չէ։ Skyscanner պորտալի օգտատերերը, ովքեր բախվել են այդ խնդրին, որոշել են կիսվել իրենց փորձով և կազմել են խորհուրդների ցանկ բոլոր ծնողների համար։
Որպեսզի թռիչքը թեթև անցնի և՛ մեծահասակների, և՛ փոքրիկների համար, պետք է պարզապես հետևել այս կանոններին։
1. Նախապես ծանոթացեք ավիաընկերության կանոններին և սահմանափակումներին;
2. Ձեր հարևանությամբ նստած ուղևորին ներողությամբ գրություն թողեք կամ նրան որևէ թեթև բան հյուրասիրեք;
3. Անկախ փոքրիկի ինքնուրույնությունից՝ խոնավ անձեռոցիկներն ու տակդիրները մշտապես պահեք ձեր պայուսակում;
4. Մի ալարեք խաղալ երեխայի հետ և առաջարկեք նրան մի քանի բառային խաղեր;
5. Ձեռքի ուղեբեռի համար ընտրեք ուսապարկ կամ պայուսակ, որպեսզի ձեր ձեռքերը ազատ լինեն;
6. Մարդկանց բազմությունը կարող է վախեցնել ցանկացած երեխայի, այդ պատճառով կարևոր է նրան ձեր դեմքի մակարդակին պահելը, այսինքն ՝ գրկեք նրան կամ դրեք ուսերին;
7. Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա իր պայուսակը՝ սիրելի խաղալիքներով և գրքերով;
8. Օնլայն գրանցվեք և նախապես ժամանեք օդանավակայան;
9. Հնարեք պատմություն «ավիաոստիկանների» մասին, ովքեր դժգոհ են երեխաների վատ վարքից;
10. Հաճախակի գնացեք զուգարան;
11. Երեխայի հետ դերախաղ անցկացրեք, որի գործողությունները կծավալվեն ինքնաթիռում, որպեսզի նրա մոտ վերանա թռիչքից վախը;
12. Խորտիկներ ունեցեք ձեզ մոտ;
13. Երեխաները ևս կարիք ունեն հարմարավետ հագուստի և քնաբարձի;
14. Ձեզ մոտ ունեցեք ջերմիջեցնող միջոցներ և ցավազրկողներ;
15. Երկար թռիչքների փոխարեն ընտրեք տարանցիկովը։