Հունիսի 18-ին Փարիզի Էյֆելյան աշտարակից ստիպված են եղել տարհանել զբոսաշրջիկներին. այցելուներից մեկը, կառույցի երկրորդ և երրորդ գոտիների միջև մնալով, պատրաստվել է թռչել ցած: Էյֆելյան աշտարակի երկրորդ գոտին գտնվում է 90 մետր բարձրության վրա, երրորդը՝ շուրջ 150 մետր բարձրության վրա: Աշտարակը հայտնի է ինքնասպանների շրջանում՝ չնայած, որ հուշարձանի մամուլի ծառայությունը սկզբունքորեն չի բարձրաձայնում այդ ողբերգական պատահարների կամ դրանց փորձերի մասին: Ընդ որում, Էյֆելյան աշտարակի աստիճաններն ու հրապարակները շրջապատված են պաշտպանական վարդակաճաղերով: Նետվել պատրաստվող տղամարդու փրկությունն ու զբոսաշրջիկների տարհանումը տևել է մոտ երկու ժամ. նշել է AP-ն: Պատահարի մեղավորի անունը չի հայտնվում, միայն պարզ է, որ նա 30 տարեկան է: Նա կրել է բերմուդա շորտեր, կարմիր սպորտային կոշիկներ և Ջոն Լենոնի ոճով ակնոց: Տղամարդը խոսել է կոտրատված անգլերենով: Նրա ձերբակալումից հետո աշտարակը վերադարձել է բնականոն աշխատանքի, թեև բոլոր նրանք, ովքեր սպասել են իրենց հերթին, ստիպված են եղել կանգնել այս օրերին Փարիզում իշխող ուժեղ արևի տակ: