Զբոսաշրջիկները «ջնջել» են Վերոնայում գտնվող Ջուլիետի կուրծքը

Bronze Statue of JulietԻտալական Վերոնայի հնավուրց տան բակում գտնվող Ջուլիետի բրոնզե արձանը տառապում է միլիոնավոր զբոսաշրջիկների հպումից: Համարվում է, որ «հաջողության» համար պետք է հպվել շեքսպիրյան ռոմատիկ հերոսուհու աջ ձեռքին և աջ կրծքին, և 1972 թվականին ստեղծված քանդակը արդեն վնասվել է: Ժամանակի ընթացքում արձանը կարող է անկայուն դառնալ. հայտնում է  Newsru.com-ը՝ վկայակոչելով իտալական Corriere del Veneto թերթը: Վերոնայի իշխանությունները նախատեսում են վերանորոգել արձանը՝ այդ նպատակով ծախսելով «Ջուլիետայի տուն» այցելող զբոսաշրջիկներից ստացված եկամուտի մի մասը, որը ոչ միայն Վերոնայի, այլև Իտալիայի  ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է համարվում:

You might also like