Զբոսաշրջիկները հաճույքով այցելում են «կանեփային» հյուրանոց

Կոլորադո նահանգում, որտեղ մարիխուանայի աճեցումը, վաճառքը և օգտագործումը ոչ միայն բժշկական նպատակներով թույլատրել են  2013 թվականի դեկտեմբերից, սկսել է գործել կանեփային  Bud & Breakfast հյուրանոցը։Այստեղ սպասում են  25-ից  75 տարեկան կենվորների։

Tourists enjoy visiting the "hemp" hotel

Ընդլայնել իր բիզնեսը հենց Կոլորադո նահանգում նախկին իրավաբան, իսկ ներկայումս կանեփային հյուրանոցայնի ցանցի սեփականատեր Ջոել Շնայդերը պատահաբար չի որոշել։ Նահանգում 2013 թվականի դեկտեմբերից թույլատրվել է աճեցնել, վաճառել և օգտագործել մարիխուանա ոչ միայն բժշկական նպատակներով։ Առաջին հյուրանոցը Ջոելը բացել է Դենվերում 2014 թվականի ապրիլին։

Tourists enjoy visiting the "hemp" hotel

Նրա խոսքերով, այստեղ այցելում են Ճապոնիայից, Նոր Զելանդիայից, Անգլիայից և այլ երկրներից, քանի որ հյուրանոցն  «առաջարկում է յուրօրինակ մի բան»։ Կոլորադո նահանգի Սիլվերտորնի նոր հյուրանոցում հյուրերին կառաջարկվի նաև սպա պրոցեդուրաներ, օրինակ՝ մերսում կանեփի յուղով։ Bud & Breakfast հյուրանոցում բնակվելը մատչելի հաճույք չէ։ Մեկ գիշերվա համար պետք է վճարել  $236-ից  306 դոլար։

You might also like