Մայիսի 29-ին Մանհեթենից շուրջ 380 մետր բարձրության վրա կբացվի Միջազգային առևտրի կենտրոնի կամ Ազատության աշտարակի դիտահրապարակը։ 541-մետրանոց երկնաքերը ոչ միայն մրցակցում է Էմփայր սթեյթ բիլդինգի և Ռոքֆելեր-կենտրոնի հետ, այլև՝ դարձել է ամենաբարձրահարկ գրասենյակային շենքը աշխարհում, ինչպես նաև՝ ամենաբարձր շենքը՝ արևմտյան կիսագնդում։
Ազատության աշտարակի շինարարությունը ավարտվել է դեռևս 2013 թվականի մայիսի 10-ին։ Գրեթե անմիջապես վարձակալության են տրվել առաջին գրանսենյակային տարածքները։ 2015 թվականի մայիսին լայն հանրության համար կբացվի դիտահրապարակը, որը կտեղակայվի 100-րդ, 101-րդ և 102-րդ հարկերում։
Այս երեքշաբթի շինության ղեկավարությունը հայտնել է այն մասին, որ արդեն մայիսի 29-ին «այցելուները կարող են բարձրանալ դիտահարթակ արագընթաց վերելակով և այնտեղից հիանան քաղաքի տեսարանով»։
Գլխավոր դիտակետը գտնվում է 100-րդ հարկում, վերևի հարկում գտնվում են սրճարանը և ռեստորանը, 102-րդում՝ կանցկացվեն 3-D տուրեր քաղաքով։