Օգոստոսի 2-ին Տոկիոյի հայեցակարգային Al Tokyo ռեստորանում, որը գտնվում է Սիբուա թաղամասում, կանցկացվի յուրօրինակ վարպետության դաս: Տակաո Կիոտան կամ աշխարհահռչակ «բրինձի նկարիչ» Տամա-տյան բոլոր ցանկացողներին կսովորեցնի պատրաստել զվարճալի նկարներով սուշի: Կիոտոյի ամենահայտնի աշխատանքներն են «Մոնա Լիզան», «Ջրահարսը» և պտղի մանրամասն պատկերը մոր արգանդում: Այս ամենը, բնականաբար, պատրաստված են սուշիից՝ բանջարեղենի և սննդային գունանյութերի օգտագործմամբ: Վարպետության դասի թեման կլինի կմաղքների և ուրվականների պատկերները. հայտնում է Time Out Tokyo-ն: Այն կտևի երեք ժամ՝ 14:00-ից 17:00-ն: Բոլոր նյութերը և ապրանքները կտրամադրվեն անվճար: Մասնակիցները պետք է իրենց հետ բերեն միայն գոգնոց և անձեռոցիկներ: Դասին մասնակցության համար պետք է տեղ ամրագրել նախորոք: Վարպետության դասի արժեքը մեկ հոգու համար 6500 իեն է: