Ֆրանսիացիները դժգոհում են զբոսաշրջիկներից, զբոսաշրջիկները՝ ֆրանսիացիներից

Զբոսաշրջիկները հաճախ են դժգոհում Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների անբարեհամբույր վերաբերմունքից: Զբոսաշրջիկների կարծիքով՝ փարիզեցիները չեն սիրում օտարերկրացիներին: Բայց մետաղադրամը երկու կողմ ունի: Ինչպե՞ս են փարիզեցիները վերաբերվում ամեն տարի իրենց քաղաք այցելող 30 միլիոն զբոսաշրջիկներին: The Local-ը հրապարակել է նրանց դժգոհությունները զբոսաշրջիկներից:

1. Զբոսաշրջիկները հաճախ բողոքում են, որ դառնում են գողերի զոհը: Փարիզի բնակիչների կարծիքով՝ պետք է ավելի ուշադիր լինել և հոգ տանել իրերի մասին, հատկապես՝ մետրոյով ուղևորվելիս:
2.Փարիզեցիները խոսում են անգլերեն:

Police in Paris
3. Փարիզը սիրո քաղաք է, բայց պետք չէ քաղաքի կամուրջներին թողնել ձեր սիրո ապացույցները:
4.Պետք չէ ասել  «Բոն ժուռ» քաղաքի բնակիչներից օգնություն խնդրելուց առաջ: Ֆրանսիայում դա համարվում է վարքի վատ դրսևորում:

Love in Paris
5. Փարիզեցիներին դուր չի գալիս, երբ մետրոյից օգտվելիս կախվում են իրենց գլխին և նայում մետրոյի քարտեզը, հրաժարվում են բացել ճանապարհը, պիկ ժամերին մետրոյով ճանապարհորդում են մեծ ուսապարկերով կամ առհասարան չգիտեն, թե որտեղ են ուղևորվում:
6. Փարիզեցիներին դուր չի գալիս, որ զբոսաշրջիկների խումբը վարձակալում է միանգամից 20  հեծանիվ քաղաքում շրջելու համար: Դուր չի գալիս, որ հեծանվորդները, վախենալով գնալ փողոցով, բարձրանում են մայթերին:

ParisBikeTour
7. Ֆրանսիայի բնակիչները կցանկանային, որպեսզի զբոսաշրջիկները սովորեին մի քանի ֆրանսերեն արտահայտություն, գոնե՝ «Դուք անգլերեն խոսո՞ւմ եք»:
8. Փարիզեցիներին դուր չի գալիս, որ զբոսաշրջիկները, ցանկանալով ստանալ լավ լուսանկար, անում են խենթություններ: Կանգնում են փողոցում, որպեսզի լավ լուսանկար ստանան Տրիումֆալ կամարի հետ, կամ չեն թողնում անցնել անցումով՝ փորձելով լավ կադր ստանալ:

Arc de Triomphe tourist
9.Թերևս նորություն  չէ, որ Փարիզի մատուցողները վատ համբավ  ունեն: Բայց նրանց դուր չի գալիս, որ ռեստորան է մտնում զբոսաշրջիկների ամբոխ, նստում են սեղանների շուրջ, որոնք նախատեսված են ճաշ պատվիրելու համար և պատվիրում մեկ գավաթ սուրճ:
10. Փարիզեցիների կարծիքով՝ զբոսաշրջիկները շատ աղմկոտ են, խնդրում են մի քիչ ցածր խոսել:

restaurant-coffee
11.Զբոսաշրջիկները կբարձրանան փարիզեցիների աչքում, եթե չզբաղեցնեն հին քաղաքի նեղ մայթերի մեծ մասը և թողնեն, որ ուրիշներն էլ անցնեն:
12.Պետք չէ պահանջել փոփոխություններ մտցնել ճաշացանկի մեջ, որպեսզի այն համապատասխանի ձեր պահանջներին և ճաշակին: Եթե ձեզ դուր չի գալիս այն ինչ ձեզ մատուցում են, ուրիշ տեղ գնացեք:

Paris

You might also like