Անցած տարի տեղական խոհանոցի ուտեստները և գինին համտեսելու նպատակով Իսպանիա է այցելել 5.6 միլիոն տուրիստ: Դա 4.25%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքները: Երկրի զբոսաշրջային գրասենյակի անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ իսպանական խոհանոցը երկրորդ տեղն է զբաղեցնում եվրոպացիների նախընտրություններում՝ զիջելով միայն իտալական խոհանոցին:
Իսպանիայի ազգային խոհանոցը ձևավորվել է՝ հիմնվելով նրա շրջանների խոհարարական ավանդույթների բազմազանության վրա՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով, կլիմայով և մշակութային առանձնահատկություններով: Այդ պատճառով, այն ոչ միայն ձուկ և ծովամթերք է, այլև միս և բազմատեսակ բանջարեղեն: Ընդհանուր առմամբ իսպանական խոհանոցն ունի 17 ուղղվածություն, իսկ երկրի 60 գինեգործական շրջաններում արտադրում են շուրջ 90 տեսակի խաղող:
Խոհարարական զբոսաշրջությունից ամենամեծ եկամուտը ստացել են Լա Պիոխա, Աստուրիա, Էստրեմադուրա և Նավարրա ինքնավար շրջանները: Ընդհանուր առմամբ, ըստ Ինտերֆաքսի, խոհարարական զբոսաշրջությունը անցած տարի Իսպանիայի տնտեսությանը բերել է 6.39 միլիարդ եվրո ( 5.8 միլիարդ եվրո 2011-ին):