Զբոսաշրջիկները կարող են քայլել Կանադայի հեռուստաաշտարակի եզրով

Ամբողջ ամառվա ընթացքում էքստրիմի սիրահարները կարող են զբոսնել СN Tower-ի դիտահարթակի դրսի կողմից: Այն աշխարհի ամենաբարձր աշտարակներից մեկն է և գտնվում է Տորոնտոյում: EdgeWalk էքսկուրսիաների կազմակերպիչները զբոսաշրջիկներին խոստանում են լիարժեք անվտանգությունը և սուր զգացողություններ:

EdgeWalk

Արկածը տևում է կես ժամ, որի 20-30 րոպեն զբաղեցնում է հենց էքստրիմալ զբոսանքը: Սկզբում մասնակիցների համար շրջայց կկատարեն հեռուստաաշտարակով, որից հետո նրանց սպասվում է ճաշ 365  մետր բարձրության վրա գտնվող ռեստորանում:

EdgeWalk

Մանրամասն հրահանգումներից հետո զբոսաշրջիկներին տրամադրում են հատուկ հագուստ և նրանց ամրացնում հատուկ ամրակներով, որոնք հնարավորություն են տալիս զբոսնել հեռուստաաշտարակի արտաքին շրջանագծով: Զբոսանքի մասնակիցները պետք է լինեն 13  տարեկանից բարձր և լիովին առողջ: Շրջագայության արժեքը 175 կանադական դոլար է ($173):

EdgeWalk

You might also like