Զբոսաշրջիկները կարող են մնալ Հեմինգուեյին նվիրված հյուրանոցներում

Hemingway Ltd ընկերությունը, որը պատկանում է Էռնեստ Հեմինգուեյի ընտանիքին և ժառանգներին, հայտարարել է հայտնի գրողի կյանքի հետ կապված ճանապարհորդական հյուրանոցների ցանց բացելու մտադրության  մասին: Ծրագիրը կիրականացվի գրողի ստեղծագործական և անձնական կյանքին վերաբերվող վայրերում արդեն իսկ հյուրանոց բացել պատրաստվող ընկերությունների հետ համատեղ:

Trust Hospitality-ի ղեկավարության ներքո գտնվող չորս և հինգ աստղանի հյուրանոցները «կարտացոլեն այն կոլորիտն ու մթնոլորտը, ինչ պայմաններում գրողը ապրել և ստեղծագործել է»: Ռեստորաններն ու բարերը կդառնան այն վայրը, որտեղ «կհավաքվեն մարդիկ` վայելելու տարածաշրջանի ավանդական խոհանոցը» և «խմելու հարազատ մարդկանց հետ»` ինչպես սիրել է Հեմինգուեյը: Հյուրանոցներում կարելի կլինի օգտվել գրադարանից, որտեղ  կլինեն գրողի բոլոր գրքերը, ինչպես նաև` այլ ստեղծագործություններ, որոնք մտել են համաշխարհային դասական գրականության մեջ:

You might also like