Փարիզի IX օկրուգի Օսման բուլվարի (Boulevard Haussmann) ամանորյա լուսավորությունը, որտեղ կենտրոնացած են մի շարք խանութներ, այս տարի ունի հետաքրքիր առանձնահատկություն․ գույները, հատուկ էֆեկտներն ու լույսերի թարթման հաճախականությունը կարող են ընտրել անցորդները, որոնց թվում են բազմաթիվ զբոսաշրջիկներ։
Ինչպես հայտնում է Le Parisien-ը՝ բուլվարը զարդարել են ավանդական լուսավորությամբ առաջին անգամ վերջին 20 տարվա ընթացքում։ Լույսերի աշխատանքը փարիզեցիներն ու ֆրանսիական մայրաքաղաքի հյուրերը կարող են կառավարել PlayHaussmann բջջային հավելվածի օգնությամբ, որը մշակվել է Haussmann Opera ասոցացիայի պատվերով, որը միավորում է բուլվարում գտնվող տասնմեկ խանութները։
Հավելվածն հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգով աշխատող գաջեթների համար։ Լուսավորության իր տարբերակը բոլոր ցանկացողները կարող են ընտրել 17:30-ից մինչև կեսգիշեր։ Տոնական ձևավորումը կզարդարի Օսման բուլվարը մինչև հունվարի 7-ը։