Զբոսաշրջիկներ, զգուշացեք, նոր խաբեության ձև Բարսելոնայում

Զբոսաշրջիկները, ովքեր սիրում են դանդաղ քայլել Բարսելոնայի փողոցներով, այժմ պետք է ավելի ուշադիր լինեն․․․ոստիկանների հանդեպ։ Քաղաքում կրկին հայտնվել է խաբեբաների մի խումբ, ովքեր ներկայանում են՝ որպես իրավապահ մարմինների աշխատակից։

Առավել հաճախ  «որսի» է դուրս գալիս  3 մարդ։ Երկուսը ձևանում են ոստիկան, մեկը՝ զբոսաշրջիկ (հենց նա է  «խայծ» հանդիսանում զոհի համար՝ նրա հետ զրույցի բռնվելով)։ Թմրանյութերի և կեղծ թղթադրամների բեմականացված ստուգման արդյունքում  կեղծ զբոսաշրջիկը իր հանցակիցներին ցուցադրում է  իր դրամապանակը, ինչը վստահություն է ներշնչում զոհին և դրդում անել նույնը։ Արդյունքում, խաբեբաները փախչում են գողոնի հետ, իսկ դյուրահավատ օտարերկրացին՝ մնում ձեռնունայն (երբեմն, նույնիսկ առանց փաստաթղթերի)։

Հատկապես զբոսաշրջիկները պետք էզգոն  լինեն զբոսաշրջային թաղամասերում՝ հեռու իսկական ոստիկանական բաժանմունքներից։