Զբոսաշրջիկները սկսել են ավելի շատ գումար թողնել Մերձավոր Արևելքի ռեստորաններում

Մերձավոր Արևելքի ռեստորանների անդորագրերի միջին արժեքը աճել է երկու երրորդով՝ համեմատած անցած տարվա հետ. նշված է Аrabian Вusiness-ում հրապարակված նոր ուսումնասիրությունում: Ռեստորանների այցելուների միջին ծախսերը այս տարի կազմում է $40-60 դոլար, իսկ անցած տարի միջին հաշիվը տրվում էր $20-40 դոլար արժեքով՝ համաձայն հինգերորդ ամենամյա Caterer Middle East Head Chef Survey ուսումնասիրության, որը անցկացվում է Մերձավոր Արևելքի ռեստորանների  134 սեփականատերերի շրջանում:

 Caterer Middle East Head Chef Survey Ուսումնասիրությունում նաև ասվում է, որ հարցման մասնակից ռեստորանների ավագ խոհարարների 5.22%-ը նշում է այն մասին, որ այցելուների միջին ծախսերը գերազանցել են $1,000 դոլարը 4.5%-ով ավելի շատ, քան անցած տարի: Ցավոք, պարզ չէ, թե որն է զբոսաշրջիկների առատաձեռնության աճի պատճառը՝ ուտեստի գնի աճը, թե ավելի շատ ծախսելու՝ զբոսաշրջիկների ցանկությունը: Որոշ խոհարարներ բացատրում են դա ուտեստների կամ դրանց բաղադրիչների գնի բարձրացմամբ, իսկ ոմանք էլ՝ նշում, որ մարդիկ սկսել են ավելի շատ հաճախել ռեստորան և շատ գումար ծախսել այնտեղ:

Allans-Falafel-middle-Eastern-food

You might also like