Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում` աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկում, մտադիր են այցելուների համար երկարացնել Ձմեռային պալատի և Գլխավոր շտաբի տանիքով էքսկուրսիաները: Այդ կերպ թանգարանը պատրաստվում է պայքարել թանգարանի տանիքին բարձրացող երկրպագուների ոտնձգությունների դեմ:
Էրմիտաժի տանիքի էքսկուրսիաները կլինեն վճարովի, սակայն դրանց արժեքը դեռ հայտնի չէ: Դեկտեմբերի 21-ին Ձմեռային պալատի տանիքին հայտնաբերվել են ռուֆերներ, որոնք մնացել են տանիքին 40 րոպե: Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին դա անվանել է «գողության փորձ և ավազակություն»:
«Մենք պաշտպանում ենք Էրմիտաժի մուտքը: Մեր համար կարևոր է, որպեսզի այդ վազվզոցը թանգարան մտնելու առիթ չդառնա»,- պարզաբանել է Պիոտրովսկին: Եթե թանգարանային համալիրի տանիք մուտք գործելը լիազորված լինի, հագեցած սարքավորումներով և պաշտպանությամբ, ռուֆերները կկորցնեն իրենց հետաքրքրասիրությունը. հայտնում է Էրմիտաժը: