Լեհաստանի Աուշվից-Բիրկենաու պետական թանգարանը դարձել է գողերի և վանդալների զոհը. հայտնում է The Telegraph-ը: Այցելուները նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարից գողանում են «հուշանվերներ» և «հաղորդագրություններ» թողնում մահճակալներին, որտեղ նախկինում քնել են կալանավորները: Թերթը հիշեցնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճամբարում մահացել է ավելի քան 1 մլն մարդ: Բացի այդ, զբոսաշրջիկները ներկում են թանգարանային համալիրի պատերը և կահույքը. ոմանք նշում են իրենց անունը ավանդական «եղել է այստեղ» արտահայտության կողքին: Որպես «հուշանվեր» այցելուները տանում են երկաթուղային գծի երկայնքով տարված փշալարերի կտորներ, որով բանտարկյաներին բերել են համակենտրոնացման ճամբար: Թանգարանի ղեկավարությունը նշում է, որ նման վարքագիծ ցուցաբերում են ոչ միայն երիտասարդները, այլև՝ ուսուցիչները և օտարերկրացիները: Աուշվից-Բիրկենաու թանգարանի ադմինիստրացիան նաև հայտարարել է, որ 200 հա թանգարանի տարածքում կա 150 շինություն, և աշխատակիցները հնարավորություն չունեն վերահսկել իրավիճակը ճամբարի ամբողջ տարածքում: