Ճանապարհորդներին առաջարկել են գիշեր անցկացնել բրիտանական արքայադուստր Դիանայի ննջասենյակում Ուելսում։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ Սպենսեր ընտանիքի կալվածքում գիշերը կարժենա ճանապարհորդներին 40 հազար դոլար, մինչև 18 հոգանոց խմբի համար պետք է վճարել 250 հազար դոլար։
Առանձնատան մի մասը վարձակալության տալու որոշումը կայացրել է արքայադստեր եղբայր Չարլզ Սպենսերը։ Նշվում է, որ ստացված գումարը կտրամադրվի բարեգործության։ Նորթհեմպտոնշիրում գտնվող ընտանեկան Էլտորպ կալվածքը զբաղեցնում է մեկ հեկտար տարածք։ Այն ունի շուրջ 30 ննջասենյակ և մի քանի մեծ հյուրասենյակ, որոնցից մեկը ձևավորված է Բուքինգեմյան պալատի պարահանդեսային սրահի ոճով և տեղավորում է շուրջ 100 մարդու։ Բացի այդ, զբոսաշրջիկները կարող են հարգել Դիանայի հիշատակը, ով հուղարկավորված է այստեղ փոքրիկ կղզում։ Էլտորպ կալվածքը բացվել է հանրության համար Դիանայի մահից մեկ տարի անց՝ 1998 թվականին։ Ամեն տարի հուլիսին և օգոստոսին այստեղ անցկացվուm են մի շարք էքսկուրսիաներ, որոնց ընթացքում այցելուները ծանոթանում են առանձնատանը, զբոսնում այգում և այցելում ձիերի ախոռներ։ Բացի այդ, կալվածքի տարածքում անցկացվում են գրական և խոհարարական փառատոններ։