Ֆրանսիայի հարավում Օրնյակ Լ‘Ավան (Orgnac-l’Aven) համայնքի տարածքում գտնվող խորը Aven Grotte La Forestière քարանձավում զբոսաշրջիկներին առաջարկում են անսովոր գիշեր անցկացնել։
Ընդարձակ ստորգետնյա քարանձավը լի է ստալակտիտներով և ստալագմիտներով։ Ինչպես հաղորդում է Euromag.ru-ն՝ ճանապարհորդներին խոստանում են քուն բացարձակ լռության մեծ հատուկ կախովի վրաններում, որտեղ կան ներքնակներ և տաք ծածկոցներ։
Ընդհանուր առմամբ քարանձավում տեղադրված է վեցհոգանոց երեք վրան։ Քարանձավում գիշերելու արժեքը մեկ հոգու համար 90 եվրո է, ներառյալ՝ նախաճաշը։
Aven Grotte La Forestière քարանձավը բացվել է 1966 թվականին։ Այդ բնական տեսարժան վայրը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն տարբերվում է իր յուրօրինակ «քարանձավային անտառով»։