IfOnly ընկերությունը առաջարկում է տուր դեպի Վատիկան և Իտալիա, որի շրջանակներում ճանապարհորդները կարող են հանդիպել և լուսանկարվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Վեցօրյա ուղևորության արժեքը մեկ հոգու համար կազմում է 25 հազար դոլար․ հայտնում է կազմակերպության կայքը։
Զբոսաշրջիկները կարող են այցելել Վատիկանում World UnPlugNPlay Festival պինգ-պոնգի փառատոնին, որը կանցկացվի օգոստոսի 29-ից 31-ին։ Հենց այնտեղ էլ նրանք կհանդիպեն պապին։ Նրան հրավիրել են այդ միջոցառմանը քննարկելու համար ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը մարդկային հարաբերությունների վրա։
Բացի այդ, ճանապարհորդների համար կկազմակերպվեն էքսկուրսիաներ Վատիկանով, նրա թանգարաններով, մասնավորապես՝ Սիքստինյան կապելլայուվ։ Նրանք նաև կարող են միանալ Վատիկանի այգիների տարածքում կազմակերպվող հանդիսավոր ընթրիքին։
Փառատոնի ավարտին տուրի անդամները կհանգստանան Սարդինիայի Forte Village առողջարանում սեպտեմբերի 1-ից 3-ին։