Ryanair լոուքոսթը իր 30-ամյակի առթիվ կտեղադրի ուղևորների դեմքերը իր 30 ինքնաթիռներում։ Հատուկ մրցույթի շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են մասնակցության հայտ ներկայացնել։ Դրա համար մինչև օգոտոսի 31-ը facebook սոցիալական ցանցի հավելվածի օգնությամբ անհրաժեշտ է վերբեռնել ձեր լուսանկարը, ներկայանալ և գրել այն մասին, թե ինչու հենց ձեր լուսանկարը պետք է հայտնվի ինքնաթիռի վրա։ 30 հաղթողներին կընտրի հատուկ ժյուրին սեպտեմբերի 1-ին։ Բացի հաղթողի լուսանկարից, ինքնաթիռի առջևի հատվածում նաև կփակցվի անունը և ինքնագիրը․ դրանք հատուկ կպչուն պիտակի տեսքով կամրացնեն ֆյուզելյաժին։