Զբոսաշրջիկներին ԱՄՆ-ում առաջարկում են բնակվել հոբբիթի տանը

Հարավային Դակոտայում (ԱՄՆ)   ճանապարհորդների համար կառուցել են հոբբիթ Բիլբո Բեգգինսի տան պատճենը։ Ինչպես հաղորդում է  Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին, մեկ գիշերը ապարտամենտում, որը գտնվում է ծառին՝ գետնից  5 բարձրության վրա, կարժենա 675 դոլար։

Chateau de Soleil

Հոբբիթի տունը կարելի է վարձակալել միայն 380  քառակուսի մետր մակերեսով Chateau de Soleil ապարտամենտների հետ։ Շինությունը գտնվում  է Բլեք Հիլզում՝ Ռաշմոր լեռից ոչ այնքան հեռու։ Այդ լեռը հայտնի է նրանով, որ նրա քարքարոտ լանջերից մեկին փորագրված են ԱՄՆ-ի չորս նախագահների՝ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի  դիմանկարները։

Chateau de Soleil

«Գաղափարը ինձ մոտ ծագեց, երբ ես հյուր էի գնացել փեսայիս տուն և տեսա ծառի վրա մի փոքրիկ տնակ, որը նա կառուցել էր երեխաների համար»,-պատմել է նախագծի հեղինակներից մեկը։ «Բոլորը կանգ են առնում ցանցային հյուրանոցներում, բայց այժմ բոլորը ցանկանում են վառ տպավորություններ ստանալ իրենց ճանապարհորդությունից»,-նշել է նա՝ հույս հայտնելով, որ հեքիաթային տունը պահանջարկ կվայելի զբոսաշրջիկների շրջանում։

Chateau de Soleil

Բիլբոյի ապարտամենտներում կա գազային բուխարի, հարթէկրան հեռուստացույց, երկու մեծ մահճակալ, ջրագիծ, օդորակիչ։ Տունը ձևավորված է էլֆերի լեզուներով նշաններով և Սաուրոնի սաղավարտի պատճենով։ Ավելի մեծ վավերականության համար հյուրերին առաջարկվում են հողաթափեր, որոնք հիշեցնում են հոբբիթների մազոտ ոտքերը։ Ներս մտնել կարելի է կեսմետրանոց շրջանաձև դռնից, որը հիշեցնում է Բիլբոյի կացարանի մուտքը Պիտեր Ջեքսոնի եռաֆիլմից։

Chateau de Soleil

Տան սեփականատերերը և գաղափարի հեղինակները, ովքեր «Մատանիների տիրակալը»  սագայի երկրպագուներ են, շինության վրա ծախսել են  70 հազար դոլար։ Ապարտամենտը ամրագրել  կարելի է  նվազագույնը երեք գիշերով։

Chateau de Soleil

You might also like