Զբոսաշրջիկներին առաջարկել են վճարել չորս հազար դոլար և դառնալ շոտլանդական ամրոցի սպասավոր

Զբոսաշրջիկներին առաջարկել են իրենց զգալ շոտլանդական ամրոցի սպասավոր, որն հայտնի է հանդիսատեսին «Դաունթոն աբբայություն» սերիալից։ Դրա համար ճանապարհորդները պետք է վճարեն մոտ երեք հազար ֆունտ (4,2 հազար դոլար) մեկ օրվա համար։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ նման ծառայությունը հատկապես տարածում ունի ունևոր ամերիկացիների շրջանում։

Ճանապարհորդները մեկնում են Շոտլանդիայի Դանդաս ամրոց (Dundas Castle), որտեղ նրանց առաջարկվում է իրենց վրա վերցնել սպասավորների  պարտականությունները, որպեսզի իրենց զգան սիրելի սերիալի հերոսների դերում․ գրում  Lenta-ն։ Downton AbbeyՀյուրերը հնարավորություն ունեն զբաղվել խմիչքով, մաքրել արծաթը, հավաքել անկողինը և կատարել 600-ամյա ամրոցի սպասավորի այլ պարտականություններ։ Նրանց նաև առաջարկվում է վերապատրաստվել՝ որպես տնտեսվար։

Բացի այդ, կա նաև այլընտրանքային տարբերակ․ հաճախորդները կարող են իրենց զգալ լորդ՝ մասնակցելով հետկեսօրյա թեյախմությանը։

DundasԲրիտանական «Դաունթոն աբբայություն» սերիալը եթեր է դուրս եկել 2010-ից  2015 թվականներին։  Այն պատմում է XX  դարում Յորքշիրի (Անգլիա)  Դաունթոն կալվածքում ապրող ազնվական ընտանիքի կյանքի մասին։ Այն համարվում է ժամանակակից ամենահայտնի բազմասերիանոց ֆիլմերից մեկը, արժանացել է «Էմմի»և «Ոսկե գլոբուս» մրցանակներին։

You might also like