Լոնդոնի կենտրոնում բացվել է Rat Cafe կոնցեպտուալ սրճարանը: Rat Cafe-ն գտնվում է «Լոնդոնյան զնդան» սարսափների թանգարանի շենքում: Գաղափարը սրճարանի սեփականատերերը վերցրել են ճապոնացիներից:
Ծագող արևի երկրում շատ տարածված են այսպես կոչված «կատվասրճարանները», որտեղ այցելուները ժամանակ են անցկացնում բազմաթիվ կատուների ընկերակցությամբ:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի նոր հաստատությունը ուշագրավ է նրանով, որ այստեղ ապրում են այն կենդանիները, որոնցից մարդիկ վախենում են՝ առնետները: Այժմ Rat Cafe-ի բոլոր հյուրերը կարող են շփվել այս կրծողների հետ:
Հայեցակարգային սրճարանը ձևավորված է վիկտորիանական դարաշրջանի ոճով, այդ պատճառով սեփականատերերը չկարողացան մնալ առանց առնետների: Չէ որ հենց այդ կենդանիներն են, որոնք կատարելապես արտացոլում են այդ ժամանակվա մթնոլորտը՝ հաստատությանը ավելացնելով ռեալիզմ:
Միևնույն ժամանակ, այս կերպ կազմակերպիչները փորձում են կոտրել առնետների հետ կապված կարծրատիպերը, որպեսզի նրանց դադարեն կապել հիվանդությունների և հակասանիտարական վիճակի հետ:
Ի դեպ, ըստ նախաձեռնության հեղինակների՝ սրճարանը հիգիենիկ է և անվտանգ, քանի որ այստեղ ապրող բոլոր կրծողները, իսկ նրանք 20-ն են, վարժեցրած են և խնամված: Նրանց սովորեցրել են չմոտանալ մարդկանց, քանի դեռ սեղաններին կան սննդով ափսեներ: