Զբոսաշրջիկներն սկսել են հաճախ այցելել Եվրոպայի «բրենդային» գործարաններ

Եվրոպայում զբոսաշրջիկները  հուշարձաններից, սննդից և հին քաղաքների փողոցներից բացի սկսել են հետաքրքրվել նաև ընկերություններով, որոնք արտադրում են աշխարհում հայտնի բրենդային ապրանքներ: Միայն ֆրանսիայում  այցելությունների  համար բաց են ավելի քան 5 000 ընկերություն, որոնք ամեն տարի ընդունում են  8 միլիոն հետաքրքրասեր զբոսաշրջիկի: Առաջին անգամ ֆրանսիական գործարանները սկսել են այցելուներին գրավել դեռևս 1801 թվականին, որպեսզի առավելագույնս ներկայացնեն նրանց արտադրանքը և ցուցադրեն արտադրման գործընթացը: XX դարում իրենց դռները բացեցին Citroën-ը և  Airbus-ը: Հանրության համար իրենց դռները լայն բացելով` արտադրողները ակնկալում են նաև իրենց տնտեսական կարգավիճակի բարելավում: 75% դեպքերում նման այցելությունները ավարտվում են գործարքով:

Դժվար է քեզ հետ չվերցնել մեկ շիշ Cointreau, այն էլ այն դեպքում, երբ այն պատրաստում են քո աչքի առջև: Գերմանիայում այցելության համար բաց են Վոլսբուրգում, Դրեզդենում և Հանովերում Volkswagen գործարանը,  Ինգելշտադտեում Audi-ի գործարանը, Մյունխենում`  BMW-ի գործարանը: Կարելի է նաև այցելել  Porsche-ի և Mercedes-ի գործարաններ: Բացի ավտոմոբիլային ընկերություններից Գերմանիայում բաց է նաև գերմանական երկաթգծի Դեպոն Համբուրգում: Այնտեղ նաև կարելի է այցելել Airbus-ի և Lufthansa-ի  գործարաններ: Կրելի է այցելել գերմանական ֆոնդային բորսա Ֆրանկֆուրտում, խոշոր օդանավակայաններ և նավահանգիստներ: Շատ հայտնի են էքսկուրսիաները դեպի գարեջրի, գինու, ճենապակու գործարանները Մայսենում: Այցելության մասին մանրամասները պետք է ճշտել նախօրոք, ցանկալի է ճանապարհորդությունից ամիսներ առաջ: Իտալիայում  դեպի գերծարաններ էքսկուրսիաներ   չկան, բայց շատ հայտնի են գործարաններին կից թանգարանները, ինչպիսիք են` Ferrari-ն և   Maserati-ն:

You might also like