Զբոսաշրջիկներին արգելել են լողալ Սև ծովում
Հուլիսի 8-ից ուժի մեջ մտած արգելքի ժամկետը դեռևս հայտնի չէ։
Անապայի քաղաքացիական պահպանության և բնակչության պաշտպանության վարչությունը արգելել է հանգստացողներին լողալ Սև ծովում ջրի ցածր ջերմաստիճանի պատճառով: Այդ մասին հայտնում է «Բլոկնոտ» պարբերականը։
Ինչպես հայտնել է օդերևութաբանական կայանի ղեկավար Ելենա Նիկուլինան՝ ջրի ջերմաստիճանը ափամերձ հատվածում իջել է մինչև պլյուս 14-16 աստիճան։ Նա նաև նշել է, որ շաբաթվա ընթացքում ծովը կտաքանա, և այնտեղ հնարավոր կլինի լողալ։