Սպիտակ տուն էքսկուրսիաների այցելած զբոսաշրջիկները այժմ կարող են լուսանկարել շենքի ներսում և տեղադրել այդ լուսանկարները սոցիալական ցանցերում։ Սակայն տեսախցիկներն ու սելֆիի համար նախատեսված ձողերը շարունակում են արգելված մնալ։
40 տարի շարունակ գործող արգելքի վերացման մասին հայտարարությունն արել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման՝ վիդեոհաղորդագրությունը տեղադրելով Instagram ֆոտոծառայությունում։ «Եթե դուք եղել եք Սպիտակ տանը էքսկուրսիայի, ուրեմն տեսած կլինեք այս նախազգուշացումը»,-ասել է Օբաման՝ ձեռքում պահելով արգելող ցուցանակը։ «Այն այլևս չկա»,-ժպիտով հավելել է նա՝ պատռելով թուղթը։
Սպիտակ տունը դեռևս ոչ մի կերպ չի բացատրել տվյալ արգելքը չեղարկելու պատճառը։ Առաջին տիկնոջ գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ կարելի է լուսանկարել բջջային հեռախոսների կամ կոմպակտ տեսախցիկների օգնությամբ, բայց այնպես, որ չխանգարեք շրջապատին։ Այցելուներին այժմ խորհուրդ են տալիս համացանց վերբեռնել Սպիտակ տան լուսանկարները #WhiteHouseTour հեշթեգով։ Սակայն վիդեոխցիկները, փոխվող ոսպնյակներով տեսախցիկները, սիրելի շտատիվները և մոնոպոդները արգելված են։ Չի կարելի նաև այցը ուղիղ եթերով հեռարձակել համացանցում․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։