Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը նոր առանձնատուն է գնել Լոնդոնում: Ինչպես հայտնում է “Лента.ру”-ն` գործարարը տունը ձեռք է բերել Միացյալ թագավորության ամենաթանկարժեք փողոցում` Kensington Palace Garden-ում, 150 միլիոն դոլարով:
«Միլիարդատերերի փողոցում» Աբրամովիչի հարևաններն են դարձել հնդիկ մեծահարուստ Լաքշմի Միթալը և նավթային մագնատ Լև Բլավատնիկը: Աբրամովիչի նոր առանձնատունն ունի 15 ննջասենյակ: Կառույցի կողքին գործարարը նախատեսում է ստեղծել թենիսի կորտ, մասնավոր թանգարան «Ferrari» մոդելի եզակի նմուշների համար և առողջարանային կենտրոն:
Միևնույն ժամանակ Աբրամովիչը չի հանդիսանում այս առանձնատան լիարժեք սեփականատերը, քանի որ տան կեսը պատկանում է Պատմական հետաքրքրության կառույցների կան բնական գեղեցկությունների ազգային հիմնադրամին: Այդ պատճառով որոշակի օրերին տան մի մասը բաց կլինի զբոսաշրջիկների մուտքի համար:
«Միլիարդատերերի փողոցում» են տեղակայված նաև մի շարք դիվանագիտական կառույցներ, այդ թվում` Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատները: