15-ժամանոց թռիչքը դժվար փորձության է վերածվել ուղևորներից մեկի համար, ով փակված է մնացել զուգարանախցիկում: ԱՄՆ-ից Հոնգկոնգ թռչող Cathay Pacific-ի 32-ամյա ուղևորը ցանկացել է օգտվել զուգարանախցիկի աղբարկղից, և նրա ձեռքը մնացել է աղբարկղի ձեղկի մեջ: Տղամարդը չի կարողացել ինքնուրույն ազատել ձեռքը և ամբողջ թռիչքի ընթացքում մնացել է խցիկում: Վայրէջքից հետո ուղևորին օգնել են հրդեհային ծառայության աշխատակիցները, և նա հրաժարվել է հոսպիտալացվել: Ավիաընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություն տալ: