Զբոսաշրջիկը խզբզել է իր անունը հայտնի պալատի պատին

Օտարերկրացի զբոսաշրջիկը փչացրել է իսպանական ճարտարապետության մարգարիտը` Ալհամբրայի պալատը. զբոսաշրջիկը պատի վրա մետաղադրամով խզբզել է իր անունը: Դա պատահել է դեռևս օգոստոսի 13-ին, սակայն Ալհամբրայի պալատի աշխատակիցը  Associated Press գործակալությանը այս մասին հայտնել է միայն հիմա: Նրա խոսքերով` Հորդանանից մի զբոսաշրջիկ ձերբակալվել է հենց այն պահին, երբ մետաղադրամով խզբզել է պալատի պատին: Ճանապարհորդը տարվել է ոստիկանություն և այնտեղ է մնացել մեկ գիշեր: Առավոտյան նրան ազատ են արձակել մինչև դատը: Վերականգնողները նշում են, որ իրենք կարող են վերականգնել պալատի  խզբզված մասը:

Հարավային Իսպանիայի Գրանադա քաղաքում գտնվող Ալհամբրայի պալատը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ – ի համաշխարհային ժառանգության օբյեկտ և զբոսաշրջիկների կողմից ամենաշատը այցելվող իսպանական տեսարժան վայրը: Այն կառուցվել է XIII դարում արաբ ճարտարապետների կողմից, որոնք ցանկացել են արևային Գրանադայի նվաճած հողերում ստեղծել մի կտոր երկրային դրախտ:

You might also like