Իսպանիայի Էստրեմադուրա ինքնավար մարզում հայտնվել է նոր զբոսաշրջային երթուղի՝ նվիրված երկրի ամենահայտնի խոհարարական խորհրդանիշերից մեկին՝ խամոնին: «Իբերյան խամոնի ուղի» (Ruta del Jamon Iberico) էքսկուրսիայի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերին:
Երթուղին զբոսաշրջիկներին կծանոթացնի խամոնի՝ հում ապխտած խոզի բուդի պատրաստման ողջ ընթացքին: Նախագծին մասնակցում են շրջաններ, որտեղ նրբախորտիկի արտադրությունը երկար պատմություն ունի: Նախագիծը պատրաստվել է Էստրեմադուրա, Կաստիլիա-Լեոն և Անդալուսիա շրջանների տուրիստական գործակալությունների համագործակցությամբ, գրում է BuenaEspana-ն: