Sounds of Great Britain նոր գովազդային հոլովակի հեղինակները, որը նախատեսված է դեպի Մեծ Բրիտանիա զբոսաշրջիկների այցելությունները խրախուսելու համար, ձայնագրել են սաունդթրեք, որը ներառում է բաժակը լցվող թեյի հնչյունները, սև քաբի ազֆանշանը և Բիգ Բենի սլաքների ձայնը:
Իսկական բրիտանական ձայները և երկրի կյանքը ներկայացնող պատկերները սաունդթրեքի ֆոնին ցուցադրում են զբոսաշրջիկներին ժամանակակից Բրիտանիան. հայտնում է VisitBritain-ը: Հնչյունների համադրություն ներկայացնող գովազդային արշավը հիշեցնում է երկրի հայտնի վայրերի, մարդկանց և տեսարժան վայրերի մասին, ինչպիսիք են` Dartmouth Steam Train-ի գնացքների դղրդյունը, Ուիմբլդոնի թենիսի մրցաշարի հանդիսատեսի ծափահարությունները, Lovebox երաժշտական փառատոնի ղողանջները և նույնիսկ լռությունը, որը տիրում է Ուելսի Քայրֆիլի (Caerphilly) ամրոցում:
Նոր գովազդային արշավի թվային տարբերակը առաջարկում է ինտերնետ օգտատերերին ամբողջ աշխարհից ստեղծել սեփական գովազդային հոլովակը և անհատականացված երթուղի Մեծ Բրիտանիայով: Ավարտելով խմբագրման փուլը` նրանք կարող են ավելին իմանալ իրենց ընտրած երթուղիների մասին VisitBritain’s LoveWall-ում և կիսվելծրագրերի մասին ընկերների հետ Facebook-ի և Twitter-ի միջոցով: