«Հավերժական ուրախության քաղաքի» զբոսաշրջային ռեկորդը

Անցնող 2014 թվականը ռեկորդային է եղել Լաս Վեգասի (Նևադա նահանգ, ԱՄՆ) համար: Ըստ վիճակագրության՝ «Հավերժական ուրախության քաղաք» է այցելել ավելի քան 40  միլիոն մարդ: Փորձագետները նաև ենթադրում են, որ դեկտեմբերի 31 -ին այդ թիվը կհասնի 41 միլիոնի:

Las-Vegas

Վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ է քաղաք հաճախելիությունը հասել նման մակարդակի: Նախորդ ռեկորդը գրանցվել էր  2012 թվականին: Այն ժամանակ քաղաքը ընդունել էր 39 միլիոն 727 հազար հյուրի ամբողջ աշխարհից:

Las-Vegas

Լաս Վեգասի զբոսաշրջային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ, շնորհիվ գործընկերների ֆինանսական աջակցության, նրանք կարողացան գրավել նման քանակի զբոսաշրջիկների: Հենց այդ ներդրումների օգնությամբ քաղաքի իշխանությունները կարողացան բարձրացնել սպասարկման մակարդակը, բացել նոր զվարճանքի վայրեր և վերանորոգել հները:

You might also like