Անմիջապես վայրէջք կատարելուց հետո շոտլանդացի 27-ամյա զբոսաշրջիկը բացահայտել է, որ հայտնվել է տանից 500 կմ հեռավորության վրա: Jet2 բյուջետային ինքնաթիռը նրան իջեցրել է այլ երկիր: Սթեյսի ՄաքԳիննեսը (Stacey McGiuness) տասնօրյա հանգիստ է անցկացրել Թուրքիայում: Նրա ինքնաթիռը պետք է Դալամանայի (Թուրքիա) օդանավակայանից թռչեր Գլազգո (Շոտլանդիա): Անախորժությունները սկսվել են դեռևս Թուրքիայի օդանավակայանում:
Գլազգոյի չվերթը վայրէջք պիտի կատարել ելքային 33 համարի ներքո, սակայն այնտեղ նշվել է այլ ուղղության համարանիշ: Երկարատև բանակցություններից հետո Սթեյսին այնուամենայնիվ ուղևորվել է դարպասների մոտ: «Ես շատ լավ գտա իմ տեղը: Ինքնաթիռի սրահը գրեթե դատարկ էր»,-պատում է զբոսաշրջիկը: Երեք ժամ թռչելուց հետո նա բացահայտել է, որ վայրէջք է կատարել ոչ միայն այլ օդանավակայանում, այլև՝ այլ երկրում: Ինքնաթիռը նրան հասցրել է Անգլիայի Արևմտյան Յորքշիրի Լիդս-Բրեդֆորդ միջազգային օդանավակայան: Դրանով անախորժությունները չեն ավարտվել:
Ավիաընկերության աշխատակիցենրը, ի նշան ներողության, Սթեյսիի համար տաքսի են պատվիրել, որպեսզի նրան հասցնեն իր քաղաք, սակայն վարորդը չի ցանկացել հինգժամանոց երթևեկություն կատարել: Այդ ամենի հետ մեկտեղ աղջկա ուղեբեռը անհետացել է: Զբոսաշրջիկի ուղեբեռի ճանապարհորդությունը տևել է չորս օր: «Մինչ օրս չեմ կարողանում հավատալ: Երբեք չեմ օգտվի այդ ավիաընկերությունից: Այժմ ես ընդհանրապես վախենում եմ ինքնաթիռով թռչելուց»: Նման բառերով է ավարտվել Սթեյսի ՄաքԳինեսսի արձակուրդը: