Աբու Դաբի էմիրությունում դատարանը տուգանել է զբոսաշրջիկին, ով լուսանկարել է օտարերկրյա դեսպանատունը: Տեղական օրենքների համաձայն՝ նման շենքերը արգելված օբյեկտների թվում են, որոնց լուսանկարելը ԱՄԷ-ում արգելված է և հանդիսանում է քրեական հանցագործություն: Դեսպանատան շենքի մոտ կան նշաններ, որոնք զգուշացնում են այն մասին, որ լուսանկարել չի կարելի: Դա չի կանգնեցրել զբոսաշրջիկին, բայց նրան նկատել է դեսպանատան անվտանգության աշխատակիցներից մեկը:
Տեղական լրատվամիջոցները չեն նշում, թե կոնկրետ որ պետության դեսպանատունն է լուսանկարել օտարերկրացին: Հայտնի է, որ տուգանքի գումարը կազմել է 200 դիրհամ ($55): Արաբական Միացյալ Էմիրություններում գործում են մի շարք արգելքներ՝ անսովոր զբոսաշրջիկների համար: Օրինակ՝ այստեղ արգելված է կրել բաց հագուստ (փակ պետք է լինի նույնիսկ լողազգեստը), լուսանկարել կանանց լողափին, զգացմունքներ ցուցադրել հանրության մեջ և այլն: Այս խախտումները կարող են հանգեցնել ոչ միայն տուգանքի, այլև ձերբակալության: