Օդանավակայանում ստանալով ուղեբեռը ՝ շատերը իրենց հարց են տալիս, թե ինչ է կատարվում ճամպրուկի հետ, և ինչու են այն ուղևորությունից հետո իրենց վերադարձնում ոչ նախնական վիճակում:
Օրերս իր թռիչքին սպասող ուղևորներից մեկը իտալական Բերգամո օդանավակայանում ստացել է այդ հարցի պատասխանը: Զբոսաշրջիկը մանրամասնորեն տեսագրել է, թե ինչպես են վարվում ճամպրուկների հետ վերգետնյա ծառայությունների աշխատակիցները:
Տեսանյութում հստակ երևում է, որ Ryanair ավիաընկերության աշխատակիցները ուղևորների ուղեբեռները թռիչքուղուց նետում են ինքնաթիռի մեջ:
Օդանավակայանի ղեկավարությունը արդեն ներողություն է խնդրել հաճախորդներից և խոստացել փոխհատուցել ուղեբեռներին հասցրած վնասի դիմաց: Ryanair ավիաընկերության հրամանով անփույթ աշխատակիցները հեռացվել են աշխատանքից: