Զբոսաշրջիկը ընկել է 500 մետր բարձրությունից, երբ փորձել է սելֆի անել

Հերթական տեսարժան վայրի ֆոնին ինքնանկար անելու փորձը կարող էր ավարտվել մահվան ելքով։ Տասնչորսամյա զբոսաշրջիկը Մեծ Բրիտանիայից ընկել է 500  մետր բարձրությունից՝ փորձելով սելֆի անել Ավստրիայի Մելտալ սառցադաշտ կատարած էքսկուրսիայի ժամանակ։

?????????????Շարեկ լեռը բարձրանալու ընթացքում 2,6 հազար մետր բարձրության վրա բրիտանացի թինեյջերը ցանկացել է սելֆի անել ավստրիական Ալպերի ֆոնին։ Լինելով հինգ ընկերների և լեռնադահուկային հրահանգչի ընկերակցությամբ՝ դպրոցականը մի քանի քայլ հետ է գնացել, ձեռքում պահելով սմարթֆոնը, և չի նկատել, որ հայտնվել է ժայռի եզրին։ Արդյունքում երիտասարդ զբոսաշրջիկը ընկել է ժայռից, սակայն, բարեբախտաբար, 500  մետր բարձրությունից թռիչքը դեռահասի վրա  միայն կապտուկներ և քերծվածքներ է թողել։

You might also like