Զբոսաշրջուհուն ձերբակալել են Բուդդայով դաջվածքի համար

Tattoo with BuddhaՆիդերլանդներից մի զբոսաշրջուհու ձերբակալել են Շրի Լանկայի Քանդի քաղաքում նրա համար, որ նրա դաջվածքում պատկերված է եղել Բուդդան: Շրի Լանկայի բնակչության 70%-ը դավանում են բուդդայականություն: Ընդ որում, պետական սահմանադրությունը, որը սահմանել է կրոնական ազատություն, նույնպես հավանություն է տալիս Բուդդայականությանը: Բուդդայական երկրի համար «վիրավորական» դաջվածքով 26-ամյա զբոսաշրջուհին ձերբակալվել է հյուրանոցի ռեստորանում: Ձերբակալման պահին կինը կրել է  թեթև պիջակ, իսկ մեջքի դաջվածքը չի երևացել: Ինչպես հայտնում է Emirates247.com-ը` ձերբակալությունը արվել է տեղաբնակներից մեկի` ամենայն հավանականությամբ` հյուրանոցի աշխատակցի կանչով: Սակայն կնոջը բանտ չեն ուղարկել: Ոստիկանությունը բաժանմունքում «դաստիարակչական զրույց» է տարել, տուգանել 1000 ռուպիով  (շուրջ 5 եվրո) և ազատ արձակել նրան:

You might also like