Սաուդիան Արաբիայից մի զբոսաշրջիկ, Շվեյցարիայի այգիներից մեկում սպանելով օձին, ենթադրեց, թե բարի գործ է կատարում: Սակայն ծափահարությունների փոխարեն նա ստացավ ազատազրկում:
Զբոսաշրջիկը հանգստացել է շվեյցարական այգում ընկերների հետ և զբոսանքի պահին նկատել օձին: Զբոսաշրջիկը վերցրել է քարը և արագությամբ կոտրել է սողունի գլուխը: Անցորդներն էլ իրենց հերթին նույն արագությամբ ոստիկանություն են կանչել և մեղադրել նրան հազվագյուտ սողունին վերացնելու համար:
Զբոսաշրջիկն այժմ ձերբակալված է և սպասում է դատին: Շվեյցարիան, թերևս, ամենախիստ երկիրն է աշխարհում կենդանիների պաշտպանության օրենքներով: Այդպես, օրինակ, 2008 թվականից որոշ կենդանիների տերերին արգելվեց պահել իրենց կենդանիներին միայնակ (այսպիսով` ամեն ոսկե ձկնիկ կամ ձի պետք է ունենա իր զուգընկերը): Կովերի տերերը պետք է նրանց ապահովեն ամենամյա վարժություններով ինչպես ամռանը, այնպես էլ` ձմռանը, իսկ ձկնորսներին ուղարկում են «կարեկցանքի դասընթացների»: