Զբոսաշրջությունը` տնտեսության կարևորագույն ոլորտ

Զբոսաշրջության կամ տուրիզմի ժամանակակից արդյունաբերությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսության ամենախոշոր բարձրարդյունավետ և առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Ներկայումս միջազգային զբոսաշրջությունը տնտեսության երեք հիմնական ոլորտներից է նավթային և ավտոմոբիլային արդյունաբերությունից հետո: Միջազգային ասպարեզում ծառայությունների վաճառքի գծով զբոսաշրջությունը դուրս է եկել առաջին տեղը:

Xachkar - Armenian Cross-StonesՏուրիզմի զարգացումը խթանում է տնտեսության այնպիսի ճյուղերի զարգացումը, ինչպիսիք են տրանսպորտը, կապը, առևտուրը, շինարարությունը, գյուղատնտեսությունը, սպառողական ապրանքների արտադրությունը և հանդիսանում է տնտեսության վերակառուցման ամենահեռանկարային ուղղություններից մեկը:

Այսօր միջազգային զբոսաշրջությունից ստացվող միջազգային համախառն եկամուտը գերազանցում է համաշխարհային արտահանման ավելի քան 7%-ը:

Սակայն զբոսաշրջության ազդեցությունը տնտեսության վրա տարբեր երկրներում անհավասարաչափ է բաշխված. զբոսաշրջությունը հիմնականում զարգացած է Արևմտյան Եվրոպայի երկրներում: Տարածաշրջանին բաժին է ընկնում համաշխարհային զբոսաշրջության շուկայի 70%-ը, իսկ արտարժութային ներհոսքը 60% է կազմում: 20%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, 10%-ից քիչը` Ասիային, Աֆրիկային և Ավստրալիային` միասին վերցրած:

Հայաստանը նույնպես գտնվում է զբոսաշրջության զարգացման գործընթացում: Տարեցտարի ավելանում է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը: Հայաստանը հանդիսանում է հարուստ զբոսաշրջային ներուժ ունեցող, սակայն միջազգային տուրիզմի շուկայում չափազանց համեստ տեղ գրավող պետություն:

1990 թվականից ի վեր Հայաստանում զբոսաշրջությունը տնտեսության մեջ առանցքային ոլորտ է դարձել, չնայած զբոսաշրջության կոնկրետ աճ նկատվում է 2000 թվականից: Զբոսաշրջության աճը դրականորեն է անդրադառնում մեր երկրի տնտեսությանը` ստեղծելով նոր աշխատատեղեր և նոր հնարավորություններ: Ուստի զբոսաշրջության ոլորտն աստիճանաբար մեր երկրի տնտեսության գերակա ճյուղ է Armenia Carpet Mapդառնում` նպաստելով տնտեսության զարգացմանն և երկրի գրավչության աճին: Ներկայումս զբոսաշրջության ոլորտում մեծ ներդրումներ են կատարվում. կառուցվում են նոր հյուրանոցներ, պատմամշակութային հուշարձաններից ու բնական հարստություններից բացի հետաքրքիր նորարարություններ են կատարվում:
Հայաստանում առկա են միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցներ, ռեստորանային համակարգը և հասարակական սննդի ցանցը շարունակվում է համալրվել բարձրակարգ համալիրներով: Տրանսպորտային համակարգը նույնպես համալրվել է զբոսաշրջիկներին սպասարկող նոր բարձրակարգ միկրոավտոբուսներով և զբոսաշրջային ավտոբուսներով, իսկ ձիարշավարանների, հրաձգարանների, գոլֆի դաշտերի և ժամանցային տարաբնույթ ենթակառուցվածքների զարգացումը յուրատեսակ որակ են հաղորդում Հայաստանի զբոսաշրջությանը:

Վիճակագրկան տվյալների համաձայն 2012 թվականի հունվար ամսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 603 074 զբոսաշրջիկ: Մեր երկրում զբոսաշրջության զարգացումը պայմանավորված է նաև պետական ակտիվ քաղաքականության իրականացմամբ:

Նյութը տրամադրել է Regent Կրթախորհրդատվական Կենտրոնը, որն իրականացնում է տուրիզմի ոլորտի մասնագիտացված դասընթացներ հետևյալ ուղղություններով`

  • Հյուրանոցային կառավարման (HOTEL-Management) մասնագիտացված դասընթացներ,
  • ՏՈՒՐ-Մենեջերների (Tour-Management) մասնագիտացված դասընթացներ,
  • ԳԻԴ-էքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ
  • Տուրիզմ-Անգլերենի բարձրակարգ դասընթացներ
  • Տուրիզմի ծառայությունների մատուցման AMADEUS համակարգի հավաստագրված դասընթացներ և վերապատրաստման/լիցենզավորման կուրսեր,

Ինչպես նաև 1C-Hotel և TillyPad XL: հյուրանոցային բիզնեսի և սպասարկման ու ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգերի ուսուցում, վերապատրաստում, կիրառում:

Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`
Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am | info@regent.am

You might also like