Զբոսաշրջությունն ու շրջակա միջավայրը սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ: Համաշխարհային տնտեսության մեջ զբոսաշրջությունն այսօր ամենամեծ արդյունաբերական ոլորտներից է և շատ զարգացող երկրների համար արտարժույթի փոխանակման աղբյուր: Նման երկրներում զբոսաշրջության ոլորտում առաջընթացը մեծապես պայմանավորված բնական ռեսուրսներով: Եվ եթե մի կողմից ոլորտի զարգացմամբ շահում է տվյալ երկրի տնտեսությունը, ապա մյուս կողմից տուժում է բնական միջավայրը: Դրական արդյունքերի հետ մեկտեղ կարծես թե շատ են նաև բացասական ազդեցությունները:
Նման ազդեցություններից շատերը կապված են այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են ճանապարհներն ու օդանավակայանները, զբոսաշրջության օբյեկտները` առողջարաններ, հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ և այլն: Զբոսաշրջության զարգացման բացասական ազդեցությունները կարող են աստիճանաբար ոչնչացնել էկոլոգիական ռեսուրսները:
Զբոսաշրջության անվերահսկելիությունը պոտենցիալ սպառնալիք է ամբողջ աշխարհում շատ բնական տարածքների համար: Տվյալ տարածքի վրա հսկայական ճնշումները կարող են հանգեցնել մի շարք ազդեցությունների, ինչպիսիք են` հողի էրոզիան, աճող աղտոտվածությունը, արտանետումների պատճառով ջրի աղտոտումը, բնական ապրելատեղերի կորուստը, կենդանական և բուսական վտանգված տեսակների վրա աճող ճնշումը և անտառային հրդեհների բարձր խոցելիությունը:
Զբոսաշրջության ճնշումը բնական ռեսուրսների վրա հատկապես մեծ է այն տարածքներում, որտեղ ռեսուրսներն արդեն իսկ սակավ են:
Զբոսաշրջության ոլորտը հիմնականում գերօգտագործում է ջրային ռեսուրսները հյուրանոցների, լողավազանների, գոլֆի դաշտերի և զբոսաշրջիկների անձնական օգտագործման համար: Օրինակ` Միջերկրածովյան շրջանում ջրի պակասության հարցը բավականին մտագոհիչ է, քանի որ այստեղ տոթ եղանակի հետ մեկտեղ շատ են նաև զբոսաշրջիկները, ովքեր օրական 400 լիտր ջուր են օգտագործում տարբեր նպատակներով:
Պարզվում է` գոլֆը որպես զվարճանքի և սպորտի միջոց, շատ ծախսատար է, հատկապես ջրի տեսանկյունից: Թայլանդի նման արևադարձային երկրում գոլֆի միջին դաշտի համար տարեկան անհրաժեշտ են ոչ միայն մեծաքանակ քիմիական պարարտանյութեր, այլև այնքան ջուր, որքան կօգտագործեին 60,000գյուղացիներ:
Խոցելի տեղում են հողերն ու անտառները: Շինարարությունների պատճառով շատ հաճախ անտառահատումներ են կատարվում, ոչնչացվում են գեղատեսիլ լանդշաֆտները: Օրինակ` Նեպալում մեկ զբոսաշրջիկը օրական կարող է 4 կամ 5 կգ փայտ օգտագործել:
Աղտոտվածությունը նույնպես շատ ցավալի երևույթ է: Կարիբյան տարածաշրջանում մոտ 63.000 նավեր են ժամանում, և յուրաքանչյուր տարի 82.000 տոննա աղբ է արտանետվում ջրային փոխադրամիջոցներից:
Մյուս կողմից էլ զբոսաշրջությունը շրջակա միջավայրի վրա շահավետ ազդեցություն ունենալու մեծ ներուժ ունի` նպաստելով միջավայրի պաշտպանությանն ու պահպանմանը: Զբոսաշրջությունը միջոց է բարձրացնելու իրազեկությունը բնապահպանական արժեքների վերաբերյալ և կարող է ծառայել որպես գործիք` ֆինանսավորելու բնական տարածքների պաշտպանությունը և բարձրացնելու նրանց տնտեսական նշանակությունը:
Վերջին տարիներին նոր թափ է ստանում էկոտուրիզմը` զբոսաշրջության տեսակներից ամենապատասխանատու ճյուղը` ուղղված բնության պաշտպանությանն ու պահպանությանը, տեղացիների բարօրությանը:
Շատերիս դուր է գալիս ճանապարհորդել, շրջել աշխարհի տարբեր երկրներով, հիանալ գեղատեսիլ վայրերով: Ուստի շատերիս պետք է նաև անհանգստացնի այդ ամենը պահպանելու խնդիրը:
Նյութը տրամադրել է Regent Կրթախորհրդատվական Կենտրոնը, որն իրականացնում է տուրիզմի ոլորտի մասնագիտացված դասընթացներ հետևյալ ուղղություններով`
- Հյուրանոցային կառավարման (HOTEL-Management) մասնագիտացված դասընթացներ,
- ՏՈՒՐ-Մենեջերների (Tour-Management) մասնագիտացված դասընթացներ,
- ԳԻԴ-էքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ
- Տուրիզմ-Անգլերենի բարձրակարգ դասընթացներ
- Տուրիզմի ծառայությունների մատուցման AMADEUS համակարգի հավաստագրված դասընթացներ և վերապատրաստման/լիցենզավորման կուրսեր,
Ինչպես նաև 1C-Hotel և TillyPad XL: հյուրանոցային բիզնեսի և սպասարկման ու ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգերի ուսուցում, վերապատրաստում, կիրառում:
Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`
Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am | info@regent.am